«Կասկած չկա», որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևում երկրի կառավարությունն է կանգնած՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ մեղադրելով Բարաք Օբամայի վարչակազմին, որ չի կարողացել 2013-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն զսպել Ռուսաստանին և Սիրիային քիմիական զենք կիրառելուց:
Փենսն ընդգծել է, որ ապրիլի 4-ին Իդլիբ նահանգում տեղի ունեցածը սարսափելի հարձակում էր, որի հետևանքով ավելի քան 80 մարդ սպանվեց: