Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալեքսանդր Վուչիչ. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի երջանիկ կամ դժբախտ լինել ընտրություններից հետո

Ալեքսանդր Վուչիչ. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի երջանիկ կամ դժբախտ լինել ընտրություններից հետո
06.04.2017 | 16:20

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու ապրիլի 2-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթել է գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Երիտասարդ ցուցարարները խորհրդարանի շենքի դիմաց սուլել են, բղավել, թե Վուչիչը գողացել է իրենց ձայները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վուչիչն ասել է, թե «հանդուրժում է բողոքի ցույցերը, քանի դեռ դրանք խաղաղ են»:


«Մենք ժողովրդավար պետություն ենք, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի երջանիկ կամ դժբախտ լինել ընտրություններից հետո»,- ասել է ընտրված նախագահը:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ