Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Միքայել Մինասյանը Արմեն Մարտիրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին հորդորում է դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը

Միքայել Մինասյանը Արմեն Մարտիրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին հորդորում է դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը
06.04.2017 | 16:23

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում բաց նամակ է ուղղել Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.


«Հարգելի պարո՜ն Մարտիրոսյան,
Հարգելի պարո՜ն Փաշինյան,
Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։


Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՜չ Ձեզ հետ, պարոն Մարտիրոսյան, ո՜չ Ձեզ հետ, պարոն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։


Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալ եմ»:
Երեկ հրավիրված ասուլիսում Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե խորհրդարան անցած «Ելք» դաշինքը վայելում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի հովանավորությունը, ինչին ի պատասխան Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարությունը հերքել էր. «Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե «Ելք» դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:


«Ելք» դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող և դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության և քնքշանքի ակնհայտ պակաս ունի և նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:
Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:


Բայց թերևս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:
Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչո՞ւ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչև հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ:
Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենևին կանգնած չէ, կամ իրենք Սարիթաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը և փեսային:


Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյևէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որևէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»։

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ