Արտակարգ աշխատանքային ռեժիմ հայտարարելուց հետո կառավարության այսօրվա նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց ստուգել գործադիրի անդամների տրամադրությունը: «Պարոն Հարությունյան, ինչպիսին է Ձեր տրամադրությունը նոր պլանների պարագայում»,- ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց գործադիրի ղեկավարը։
«Շատ լավ»,- արձագանքեց նա: «Էդ շատ լավ ա, բոլորին ցականում եմ լավ տրամադրություն էս արտակարգ ռեժիմով աշխատելու իրավիճակներում»,- արձագանքեց Կ. Կարապետյանը