Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը»: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլտոն Ջոնն ու Սիլվեստր Ստալոնեն: «Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին... սա մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, և երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարևոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: ՈՒզում եմ նաև հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդովոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,- գրել էր նա:
Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլև համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լե Բոնը, Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: