Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաշար Ասադ. Սիրիայում չափավոր ընդդիմություն գոյություն չունի

Բաշար Ասադ. Սիրիայում չափավոր ընդդիմություն գոյություն չունի
06.04.2017 | 16:30

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ «չափավոր» ընդդիմություն գոյություն չունի: Նախագահը նրանց անվանել է «ահաբեկիչներ» Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում:

«Չափավոր ընդդիմություն գոյություն չունի: Գոյություն ունեցող ընդդիմությունը ջիհադիստական է: Այն նաև ենթարկվել է գաղափարախոսական մշակման, որը չի ընդունում ոչ երկխոսություն, ոչ խաղաղ լուծում, միայն ահաբեկչություն»,- ասել է նա:

Սիրիայի նախագահի խոսքով՝ այս ամենն է պատճառը, որ մինչ օրս չի հաջողվել ոչ մի համաձայնություն ձեռք բերել տվյալ ընդդիմության հետ: «Այդ ահաբեկիչները չեն կարող ընդդիմություն լինել և չեն կարող նպաստել հակամարտության լուծմանը»: Ասադը նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը բանակցություններ է վարում ընդդիմության հետ, որ ապացուցի, որ նրանք ահաբեկիչներ են և այդպիսին էլ կմնան:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ