Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սիրիական Մանբիջ և Ռաքքա քաղաքները անվանել է Թուրքիայի զինված ուժերի նոր նպատակը «Եփրատի վահան» օպերացիայի ավարտից հետո:
«Էլ Բաբը վերջին օրինակն է, որ մենք արդյունք ենք ստանում: Ջարաբլուսը, Դաբիկը, Էր Ռաին ազատագրվել են ավելի վաղ: Այժմ մենք ճանապարհը շարունակում ենք, առջևում Մանբիջն է: Եթե կոալիցիան պահի իր խոսքը, կհաղթահարենք նաև Ռաքքան»,- ասել է Էրդողանը Բուրսայում, ելույթ ունենալով միտինգի ժամանակ: