Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մեջ

Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մեջ
06.04.2017 | 16:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի օգտագործման արդյունքում սպանվել է ավելի քան 100 մարդ՝ տեղեկացնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է Ասադը, ում Էրդողանը «մարդասպան» է անվանել: Էրդողանը չի մանրամասնել, թե որտեղից են իրեն հայտնի զոհվածների մասին տվյալները:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ