Թուրքիայում սկսվել են Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանների ականազերծման աշխատանքները՝ տեղեկացնում է Milliyet-ը: Ականազերծման աշխատանքները սկսվել են Արարատ լեռան ստորոտից:
Ականազերծման նախագծային աշխատանքները սկսվել են Եվրամիության և ՄԱԿ-ի աջակցությամբ և կտևեն երկու տարի: Աշխատանքները կիրականացնեն հարավաֆրիկյան ընկերության ներկայացուցիչները հատուկ մասնագիտացված տեխնիկայի և շների օգնությամբ: