ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում կիսվել իր ռազմական ծրագրերով:
«Երբեք չեմ ասում ՝ ինչ եմ անելու ռազմական տեսանկյունից: Ես նման մոտեցմանը դեմ եմ եղել տարիներ շարունակ: Ես ուղղակի նման բան չեմ անում»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը պատասխանել է հարցին՝ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում իր ռազմական ծրագրերը: