Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաշար Ասադը հիշեցրել է, որ հազարավոր ահաբեկիչներ Սիրիայից կարող են մեկնել Եվրոպա

Բաշար Ասադը հիշեցրել է, որ հազարավոր ահաբեկիչներ Սիրիայից կարող են մեկնել Եվրոպա
07.04.2017 | 10:33

Սիրիայում կռվում են հարյուր հազարավոր ահաբեկիչներ, որ կարող են մեկնել եվրոպական երկրներ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում:

«Խնդիրը (ահաբեկիչների) քաղաքացիությունների մեջ չէ: Դուք գիտեք, որ ահաբեկիչներն ամբողջ աշխարհին նայում են որպես մի տարածք: Այդ պատճառով պարտադիր չէ, որ ձեր պետությանը կամ, ընդհանուր առմամբ, Եվրոպային սպառնացող վտանգը գա միայն եվրոպացիներից: Ճիշտ է, եվրոպացին ավելի վտանգավոր է, քանի որ նա լավ է կողմնորոշվում տեղանքում (Եվրոպայում), բայց նա կվերադառնա՝ իր հետ բերելով ահաբեկիչներ այլ երկրներից… ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք Սիրիայում ահաբեկիչների քանակի մասին, խոսում ենք հարյուր հազարավորների մասին… Առնվազն 100 հազար»,- ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին՝ Սիրիան տվյալներ ունի բալկանյան երկրներից ահաբեկիչների մասին:

Բաշար Ասադը նշել է, որ սիրիական կողմը չի կարող ունենալ հստակ տվյալներ իր տարածք ահաբեկիչների տեղաշարժման վերաբերյալ, քանի որ Թուրքիան ինքնուրույն է վերահսկում ընդհանուր սահմանը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ