Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը
07.04.2017 | 10:34

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է մեկ հարց, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հարցը վերաբերել է ՀՀԿ-ի մասնակցությանը Երևանի ավագանու ընտրություններին։ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջակով միաձայն որոշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդը կլինի Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ՀՀԿ-ում կարծում են, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում եղել են շատ լուրջ բարեփոխումներ։ «Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի բարեփոխումները»,- ասաց նա։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ