ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում խորհրդարանական կոալիցիաների հետ կապված հարց չի քննարկվել, նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել վերջնական արդյունքները ընտրությունների, վաղ է խոսել այդ մասին»,- ասաց ՀՀԿ խոսնակը։ Նա նշեց՝ երբ ԿԸՀ-ն վերջնական հայտարարությամբ հանդես կգա, հնարավոր է, մյուս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն քննարկի Ազգային ժողովում ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական զարգացումների թեման։