Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Գերմանիայի կանցլերը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևին ուղարկած շնորհավորական նամակում գրել է.
«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը կկարողանան իրենց ներուժն ամբողջությամբ զարգացնել միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հետագայում էլ շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»: