2016-ին Արցախում հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան իրադարձություններից հետո հակամարտության կարգավորման հույս կար՝ APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:
Նա անդրադարձել է 2016 թ. մայիսին և հունիսին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
«Ցավոք սրտի, հակամարտության կարգավորման հույսերը չարդարացան: Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Իսրայելն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Քանի որ հակամարտության կողմերը ևս աջակցում են այդ ձևաչափին»,- ասել է դեսպանը: