Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ցրտելու է

Ցրտելու է
07.04.2017 | 17:33

Հայաստանի տարածքում ապրիլի 7-8-ը՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 9-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:


Երևանում ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, ապրիլի 9-ին սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ