ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ հարձակումը Սիրիայում օբյեկտների վրա համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ընդ որում՝ մտացածին պատրվակով»՝ ասել է Պեսկովը: ՌԴ նախագահը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է նաև Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից ուշադրությունը շեղելու փորձ: