Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը

Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը
07.04.2017 | 17:37

Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված՝ Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը՝ հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն: Հայտարարությունը հրապարակված է ՌԴ ԱԳն կայքէջում: Մոսկվան նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտակարգ նիստ անցկացնել Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ հասցրեց Սիրիայի կառավարական ուժերին: ՌԴ ԱԳՆ-ում ակնհայտ են համարում, որ ամերիկյան թևավոր հրթիռներով հարվածը ավելի վաղ էր նախապատրաստվել, քան Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական հարձակումը, որը «պարզապես օգտագործվեց որպես պատրվակ ուժի ցուցադրման համար»:


«Անկասկած, ԱՄՆ-ի ռազմական ակցիան նաև փորձ է՝ ուշադրությունը շեղելու Մոսուլում իրավիճակից, որտեղ այդ թվում ամերիկյան կոալիցիայի գործողությունների արդյունքում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ և ահագնանում է հումանիտար աղետը»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե տեղի ունեցածը «ինքնիշխան Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիայի ակտ է», և «ամերիկյան կողմը չի կարող չհասկանալ, որ սիրիական կառավարական զորքերը այնտեղ քիմիական զենք չեն կիրառել»: «Դամասկոսը այդպիսին պարզապես չունի, ինչը մեկ անգամ չէ, որ հաստատվել է որակյալ մասնագետների կողմից»,- ասված է հայտարարությունում:


«Այսօր ԱՄՆ-ի ձեռնարկած գործողությունները էլ ավելի են փչացնում ռուս - ամերիկյան հարաբերությունները»,- շեշտում է ՌԴ ԱԳ-ն:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ