ԱՄՆ-ն ժնևյան ձևաչափի շրջանակում կսկսի Սիրիայի ապագայի հարցով քաղաքական գործընթաց՝ այդ երկրում կառավարման կառուցվածքի վերաբերյալ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա նաև հայտարարել է, որ Սիրիային հասցված ամերիկյան ավիահարվածն ակնհայտ ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է վճռորոշ միջոցառումներ ընդունել։
Անցած գիշեր ԱՄՆ-ը ավիահարված է հասցրել սիրիական ավիաբազային՝ արձակելով մոտ 60 թևավոր հրթիռ։ Թրամփը հայտարարել է, որ հարվածը բխել է ԱՄՆ ազգային անվտանգության կենսական կարևոր շահերից։ ԱՄՆ նախագահը համապատասխան որոշումն ընդունել է, երբ Վաշինգտոնը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին Իդլիբ նահանգում խաղաղ բնակիչների դեմ քիմիական հարձակում իրականացնելու համար: