Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել սիրիական հակամարտության վերաբերյալ: Նրանք Սիրիայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել են երկրի ղեկավար Բաշար Ասադին:
«Նախագահ Ասադն է միայն պատասխանատվություն կրում նման զարգացման համար: Նրա կողմից քիմիական զենքի օգտագործման կրկնությունը և սեփական բնակչության դեմ հանցագործությունները պատժամիջոցներ են պահանջում, ինչպես դեռևս 2013 թ. Ղուտայում ողբերգությունից հետո պահանջում էին Ֆրանսիան և Գերմանիան»,- ասվում է հայտարարությունում: