Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր

Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր
08.04.2017 | 13:01

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Շվեդիայի հանրային ռադիոն հաղորդում է երեք զոհի մասին. դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենց հասած չստուգված լուրերի համաձայն, դեպքի վայրում նաև կրակոցներ են հնչել:

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ իրավապահները տեղի ունեցածը դիտարկում են որպես հավանական ահաբեկչական հարձակում, թեև այս հարցում հստակություն չկա:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ