Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պեսկով. Թրամփի գործողությունները հակասում են նախընտրական խոստումներին

Պեսկով. Թրամփի գործողությունները հակասում են նախընտրական խոստումներին
08.04.2017 | 13:21

Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը վնաս է հասցրել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք արդեն չգիտենք՝ ինչպիսի նպատակներ է հետապնդել Վաշինգտոնը՝ այդ հարվածների մասին որոշում ընդունելով, բայց միանշանակ է, որ հարվածները փաստացի բխում են «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի և Ռուսաստանում արգելված այլ ահաբեկչական կազմակերպությունների շահերից», - հայտարարել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նաև մատնանշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները հակասում են նրա նախընտրական խոստումներին։


«Նա միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ԻՊ-ի դեմ պայքարը հռչակում էր իր գլխավոր նպատակներից մեկը՝ այդ թվում շեշտը դնելով նաև միջազգային լիարժեք կոալիցիայի ձևավորման վրա։ Ամեն ինչի ճիշտ հակառակը եղավ»,- հայտարարել է Պեսկովը։

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ