Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփն ընդունել է Չինաստան մեկնելու Սի Ցզինպինի հրավերը

Թրամփն ընդունել է Չինաստան մեկնելու Սի Ցզինպինի հրավերը
08.04.2017 | 13:22

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Չինաստան մեկնելու ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հրավերը: Չինաստանի նախագահը հորդորել Է ընդլայնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում:

«Հազարավոր պատճառներ են նպաստում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, դրանց խզման պատճառներ չկան», - հայտարարել է Սի Ցզինպինը: Նրա պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսված Է երկու օրով՝ ապրիլի 6-7-ը: Թրամփը և Սի Ցզինպինը կգտնվեն «Մար ա Լագոյում»:


Նրանք կքննարկեն առևտրային քաղաքականությունը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, տարածաշրջանային հարցեր: Սի Ցզինպինը դարձել է 13-րդ արտասահմանյան ղեկավարը, ում հետ հանդիպել Է Թրամփը:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ