Սիրիայում ստեղծված վիճակի կարգավորումը պահանջում է բազմակողմանի քաղաքական լուծում, դրան հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ռմբակոծություններով՝ կարծում է ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին:
«Որքան էլ սրտաճմլիկ լինի Ասադի քիմիական հարձակումը սեփական մարդկանց դեմ, Սիրիայի ճգնաժամը չի լուծվի մեկ գիշերվա օդային հարվածներով: Սպանությունները չեն դադարեցվի առանց բազմակողմանի քաղաքական որոշման, թե ինչպես վերջ տալ բռնաճնշումներին»,- հայտարարել է Փելոսին` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում:
Նրա գնահատմամբ` ԱՄՆ կառավարությունը պարտավոր է իր քաղաքացիներին ներկայացնել «համակողմանի ռազմավարություն, որում հստակ կներկայացվեն զինվորականների անվտանգության ապահովման նպատակները և թույլ տրվի խույս տալ զոհերից Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում»: