Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալված 39-ամյա տղամարդն ՈՒզբեկստանի անձնագիր ունի: Aftonbladet թերթը գրում է՝ կասկածյալը համակրանք է արտահայտել ԻՊ-ին, ֆեյսբուքյան էջում նա զետեղել էր ծայրահեղականների քարոզչական նյութեր, հավանել 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության հետևանքների լուսանկարները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվածը, ում անունը չի հաղորդվում, ընդունել է պատասխանատվությունը կատարվածի համար։ Քննությունը փորձում է պարզել, թե որքան ժամանակ է նա գտնվել Շվեդիայի տարածքում։ Aftonbladet-ի լրագրողների տվյալներով՝ կասկածյալը աշխատում է շինարարական ոլորտում, ունի 4 երեխա։ Նրա ծանոթների վկայությամբ՝ նա երբեք չի խոսել քաղաքականության կամ կրոնի մասին՝ հետաքրքրված լինելով միայն աշխատանքով և հայրենիքում գտնվող ընտանիքին ավելի շատ գումար ուղարկելով։