Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զարուհի Փոստանջյանը՝ «Ելքի» առաջարկները մերժելու մասին

Զարուհի Փոստանջյանը՝ «Ելքի» առաջարկները մերժելու մասին
08.04.2017 | 15:41

Զարուհի Փոստանջյանը ավագանու ընտրություններին մտադիր է մասնակցել միայնակ՝ «Երկիր ծիրանի» կուսակցությամբ: «Ես դեմ եմ ընտրություններին արհեստական միավորներով մասնակցելուն: Դրանք ժամանակի ընթացքում ձախողում են, և եթե այդ մարդիկ ժամանակին միմյանց ճանաչել են և մեկ միավորի մեջ չեն եղել, ուղղակի միավորվում են սպոնտան և կարճաժամկետ նպատակի համար, դրանք արդյունավետ չեն: Ես չեմ կարծում, որ նման աշխատանքը կարող է հաջողություններ ունենալ»,- ասել է նա և հավելել, որ նույն պատճառով դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից, քանի որ դեմ է եղել արհեստական միավորումների ստեղծմանը, բացի այդ էլ, Փոստանջյանի խոսքով, «Երկիր ծիրանին» ունի բոլորովին տարբեր ծրագրային դրույթներ ու սկզբունքներ, ուստի նպատակահարմար չէ միավորվել այլ քաղաքական ուժի հետ: Փոստանջյանը նաև ընդգծեց, որ «Ելքը» դեռևս «պետք է ապացուցի, որ ընդդիմադիր ուժ է»:


«Մենք դեռ չգիտենք՝ իրենց ինչպես կդրսևորեն: Մենք տարբեր դաշինքներ ենք տեսել: Գործող խորհրդարանում էլ կային ուժեր, որ դաշինքային տրամաբանությամբ էին եկել խորհրդարան, բայց քանդվեցին: Հիմա պետք է տեսնենք՝ «Ելքն» ինչի է ունակ»,- նկատեց նա:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ