Բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը երեք ամսով երկարաձգել է՝ հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը։ Բաքվի Նասիմինի շրջանային դատարանի դատավոր Բաբեք Պանախովը երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքը:
Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Լապշինին՝ «բաց մարտահրավերներ՝ ուղղված պետության դեմ» և «պետական սահմանի անօրինական հատում» հոդվածներով, որ ենթադրում են ազատազրկում 5 և 8 տարի ժամկետով: