ԱՄՆ սենատորները հայտարարել են սիրիական իշխանությունների ռազմական հանցագործությունների հետաքննման համար «հիբրիդային տրիբունալի» ստեղծման անհրաժեշտության մասին:
Օրինագիծը Կոնգրես է ներկայացվել դիտարկման համար։ Տրիբունալում պետք է ընդգրկվեն իրավաբաններ մի շարք երկրներից՝ հետաքննելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք, փաստաթղթի հեղինակների խոսքով, իրականացրել է Բաշար Ասադի ռեժիմը։