ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե հիասթափված է սիրիական ավիաբազան ԱՄՆ զինուժի կողմից հրթիռակոծելուն հաջորդած՝ Ռուսաստանի խիստ արձագանքից, սակայն, դա իր համար անակնկալ չէր:
Մոսկվան այդ հարվածները գնահատել էր «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ և միջազգային օրենքի նորմերի խախտում»: ՌԴ ԱԳՆ նաև հայտարարել էր, թե դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված՝ Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը: «Ես հիասթափված եմ Ռուսաստանի արձագանքից, որովհետև դա վկայում է, որ Ռուսաստանը շարունակում է սատարել սեփական ժողովրդի դեմ նման սահմռկեցուցիչ հարձակումներ գործող ռեժիմին»,- ասել է Թիլերսոնը, որ հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: