Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մարիա Զախարովա. Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվել է ողջ միջազգային հանրությունը

Մարիա Զախարովա. Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվել է ողջ միջազգային հանրությունը
08.04.2017 | 15:45

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է ԱՄՆ-ին, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվել է ողջ միջազգային հանրությունը։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նա՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ելույթը, որ Անվտանգության խորհրդի նիստում ասել է, թե Ռուսաստանը չի կատարել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման պարտավորությունները, նշել է. «Ողջ աշխարհն է ներգրավված եղել Սիրիայի քիմիական ապառազմականացման գործում, այն ընթացել է ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա»:

Մարիա Զախարովան հիշեցրել է, որ միջազգային ջանքերն ուղղված են Սիրիայից քիմիական զենքի առգրավման աշխատող սխեմայի, հաշվետվողականություն պահանջող օրինական մեխանիզմի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ միջազգային փորձագետների հաշվետվությունները բազմիցս հնչեցվել են։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ