«Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունն ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին:
ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ: