«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար: Նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երեք փոխնախագահների պաշտոններից մեկը ընդդիմությանն է: «Ծառուկյան» դաշինքի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում է այդ պաշտոնի համար:
Նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի Իշխան Զաքարյանը: Սակայն իշխանությունները չեն ողջունում նրա և Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Վարդան Բոստանջյանի թեկնածությունը Ծառուկյանը չի ցանկանում ներկայացնել: