Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԴԱԻՇ-ը կոչ է արել Թուրքիայի հանրաքվեի օրը հարձակվել ընտրատեղամասերի վրա

ԴԱԻՇ-ը կոչ է արել Թուրքիայի հանրաքվեի օրը հարձակվել ընտրատեղամասերի վրա
08.04.2017 | 16:44

Իսլամիստական ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ի հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: ԴԱԻՇ-ին պատկանող Rumiyah ամսագրի 8-րդ համարի թուրքերեն տարբերակում ահաբեկիչները նշել են, թե «Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»:

«Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,- ասվում է ԴԱԻՇ-ի ամսագրում:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ