Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բուլղարիայի թուրքերը դեմ են սահմանադրական փոփոխություններին

Բուլղարիայի թուրքերը դեմ են սահմանադրական փոփոխություններին
08.04.2017 | 16:45

Բուլղարիայում թուրքերի հիմնադրած «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները՝ հաղորդում է Deutsche Welle-ն:

Կուսակցության նախագահ Մուստաֆա Քարադայը նշել է, որ Թուրքիայում նախագահական համակարգի անցնելով սպառնալիքի տակ են հայտնվում մարդու իրավունքներն ու ազատությունները: «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը կոչ է արել «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, որը երկիրը վերածում է սուլթանության, իսկ Էրդողանը ցանկանում է ողջ իշխանությունն անվերահսկելի կերպով իր ձեռքը վերցնել: Բուլղարիայում ապրում է 700 հազար թուրք:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ