Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սի Ցզինպինը կոչ է արել ուժեղացնել ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական համագործակցությունը

Սի Ցզինպինը կոչ է արել ուժեղացնել ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական համագործակցությունը
08.04.2017 | 16:46

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է զբաղվեն ռազմական ոլորտում համագործակցության ուժեղացմամբ։


«Ռազմական անվտանգությունն ու փոխադարձ վստահությունն այդ ոլորտում հանդիսանում են Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական փոխադարձ վստահության հիմք։ Կողմերին անհրաժեշտ է պահպանել զինվորականների շփումները բոլոր մակարդակներում, շարունակել զարգացնել պաշտպանության նախարարների երկխոսության և խորհրդակցությունների մեխանիզմ, երկխոսություն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատմել էր ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների բանակցությունների արդյունքների մասին։ Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները վերանայել են պետությունների հարաբերությունները, ընդգծել համատեղ աշխատանքի կարևորությունը։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ