Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պենտագոնը ներկայացնում է սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ-ի զինուժի հարվածների արդյունքը

Պենտագոնը ներկայացնում է սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ-ի զինուժի հարվածների արդյունքը
09.04.2017 | 00:02

Պենտագոնը հայտնում է, որ Սիրիայի «Շայրաթ» ավիաբազան հրթիռակոծելու արդյունքում ոչնչացվել է 20 ինքնաթիռ, զենիթա-հրթիռային համակարգեր, ավիացիոն անգարներ:

ԱՄՆ ռազմանավերից արձակված «Տոմահավկ» տիպի բոլոր 59 հրթիռները դիպել են նախատեսված թիրախներին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդգծում է՝ այդ ավիաբազան հրթիռակոծվել է, քանի որ հենց այնտեղ տեղակայված օդանավերն են քիմիական հարձակում իրականացրել Սիրիայի Իդլիբ նահանգում:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ