Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը մահացել է խորհրդային տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն։ Նա 85 տարեկան էր: Գեորգի Գրեչկոն տիեզերագնացների ջոկատում ներառվել էր 1968-ին։ Նա երեք անգամ տիեզերք է թռել։
1977-1978 թթ. նրա երկրորդ գիտարշավը «Սալյուտ 6» ուղեծրային կայան՝ ռեկորդային էր տևողությամբ՝ Գրեչկոն ու Յուրի Ռոմանենկոն տիեզերքում մնացել էին 96 օր ու 10 ժամ։