Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման աշխատանքի վրա։ Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերում է Milliyet-ը:
«Մենք ակնկալում ենք, որ սիրիական խնդրով աշխատանքը կուժեղացվի։ Անհրաժեշտ է կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման աշխատանքի վրա։ Մենք պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել սիրիական հարցերի շուրջ»,- ասել է Յիլդրիմը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դրական էր գնահատել Հոմսում սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ-ի հրթիռային հարվածը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են Սիրիայի ռեժիմին հակազդելու հետագա միջոցառումներ։