Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում իշխանությունը գործող նախագահ Բաշար Ասադից ժամանակավոր կառավարությանը փոխանցելու օգտին՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Միջազգային հանրությունը սկսել է գիտակցել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու և ընդլայնելու վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունների պատճառը. Սիրիայի համար լավագույն տարբերակը քաղաքական կարգավորումը կլիներ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ իշխանության ղեկը որքան հնարավոր է շուտ անցնի ժամանակավոր կառավարությանը»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայում իրավիճակը շուտով կկարգավորվի: «Թուրքիան իր կողմից պատրաստ է ներդրում ունենալ այդ երկրի վերականգնման գործում»,- ավելացրել է նա: