ԱՄՆ-ը Եմենում և Սիրիայում կռվում Է «Ալ Քաիդա»-ի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների կողմից՝ Twitter-ի իր Էջում գրել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Երկու տասնամյակ էլ չի անցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության պահից, ԱՄՆ-ը կռվում Է նույն կողմում, ինչ և «Ալ Քաիդա»-ն և ԴԱԻՇ-ը Եմենում ու Սիրիայում: Եկել Է խաբեությանն ու քողարկումներին վերջ դնելու ժամանակը»,- գրել Է Զարիֆը:
«ԱՄՆ-ը օգնում էր Սադամ Հուսեյնին Իրանի դեմ քիմիական զենք օգտագործելու 1980-ական թվականներին, այնուհետև, կեղծ մեղադրանքներ առաջադրելով քիմիական զենքի մասին, նրանք դիմեցին ռազմական ուժի՝ սկզբում 2003-ին, այժմ էլ՝ Սիրիայում»,- հավելել է նախարարը, նշելով, որ Իրանը դատապարտում է զանգվածային բնաջնջման զենքի օգտագործումը՝ ում դեմ էլ այն ուղղվի:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտել են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: