Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թիլերսոնը Ռուսաստանի իշխանություններին կհասցնի G7-ի միացյալ դիրքորոշումը Սիրիայի հարցով

Թիլերսոնը Ռուսաստանի իշխանություններին կհասցնի G7-ի միացյալ դիրքորոշումը Սիրիայի հարցով
09.04.2017 | 13:12

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի իշխանություններին կհասցնի Արևմուտքի համակարգված դիրքորոշումը Սիրիայի հարցով՝ ասվում է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ:

«ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ ես մանրամասնորեն քննարկել եմ հետագա ծրագրերը: Նա կայցելի Մոսկվա, ինչպես ծրագրվել էր, և կարող է ռուսաստանցիներին հասցնել յոթնյակի համակարգված դիրքորոշումը»,- ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ: Բորիս Ջոնսոնը չեղարկել է ապրիլի 10-ին Մոսկվա կատարելիք այցելությունը:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ