Առնվազն 50 մարդ վիրավորվել է Մոսկվայից Բրեստ ուղևողվող գնացքի վթարի հետևանքով: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը ասել է, որ առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է, վեցի վիճակը ծանր է:
Գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից: Վթարը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` արևմտյան Մոսկվայի Գերասիմա Կուրինա փողոցի մերձակայքում: Վթարի պահին գնացքում 455 ուղևոր է եղել: