Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բելգրադում բողոքի ցույցերին միացել են ոստիկաններ ու զինծառայողներ

Բելգրադում բողոքի ցույցերին միացել են ոստիկաններ ու զինծառայողներ
09.04.2017 | 15:54

Սերբիայի մայրաքաղաքում ապրիլի 8-ին հազարավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել անցած շաբաթ բազմաթիվ ընտրախախտումներով անցկացված նախագահական ընտրություններում վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հաղթանակի դեմ: Պաշտոնական տվյալներով` Վուչիչը ստացել է ձայների 55 տոկոսը:


ՈՒսանողները Բելգրադում բողոքի ակցիաներ են անցկացնում արդեն վեց օր: Նրանք Վուչիչին «բռնակալ» ու «գող» են որակում, պնդելով, որ վարչապետը գողացել է ընտրողների քվեները: Շաբաթ օրվա հետընտրական բողոքի ակցիային միացել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ, որ առանձին հանրահավաք էին հրավիրել` դժգոհելով ցածր աշխատավարձերից ու սոցիալական պայմաններից: 46-ամյա Վուչիչի և նրա «Առաջադիմական կուսակցության» հաղթանակը նշանակում է, որ Վուչիչի ձեռքում կենտրոնանում է թե գործադիր, թե օրենսդիր իշխանությունը:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ