Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եգիպտոսի եկեղեցիներից մեկում ռումբի պայթյունից 21 մարդ է զոհվել

Եգիպտոսի եկեղեցիներից մեկում ռումբի պայթյունից 21 մարդ է զոհվել
09.04.2017 | 21:50

Եգիպտական Տանտա քաղաքի եկեղեցում Ծաղկազարդի տոնի առթիվ մատուցվող պատարագի ժամանակ ռումբի պայթյունից 21 մարդ զոհվել է, 50-ը` վիրավորվել, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը: Որևէ ահաբեկչական կազմակերպություն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել: Քրիստոնյաները Եգիպտոսի բնակչության 10 տոկոսն են և պարբերաբար հայտնվում են մահմեդական ծայրահեղականների թիրախում:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ