Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռոհանին վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը

Ռոհանին վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը
09.04.2017 | 21:52

Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վերահաստատել Թեհրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը:


«Իրանը կշարունակի մնալ Սիրիայի ժողովրդի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»՝ ասել է Ռոհանին: ԱՄՆ-ի հրթիռակոծությունը նա համարել է Սիրիայի ինքնիշխանության բացահայտ խախտում և անհիմն է համարել մեղադրանքները, թե քիմիական հարձակումը կատարել է Ասադի ռեժիմը, որի պատճառով ԱՄՆ-ը հրթիռակոծեց սիրիական ավիաբազան: Ռոհանին ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մեծ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել ահաբեկչության դեմ պայքարում:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ