Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան մեկնաբանել է Բորիս Ջոնսոնի այցը չեղարկելու որոշումը

Մոսկվան մեկնաբանել է Բորիս Ջոնսոնի այցը չեղարկելու որոշումը
09.04.2017 | 21:53

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի այցը չեղարկելու որոշումը: «Այդ որոշումը վկայում է, որ Լոնդոնը բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում Սիրիայում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում: Նշվում է, որ Մոսկվայում քննարկվելիք հարցերից մեկը լինելու էր ռուս-բրիտանական հարաբերությունները, որը «ըստ էության բրիտանական կողմը փակուղի է մտցրել»:

«Չենք կարծում, որ Լոնդոնի հետ երկխոսությունը մեզ ավելի է անհրաժեշտ քան հենց իրենց»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ