Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԿԸՀ-ն հայտարարեց նոր խորհրդարանում մանդատների բաշխվածությունը

ԿԸՀ-ն հայտարարեց նոր խորհրդարանում մանդատների բաշխվածությունը
09.04.2017 | 21:56

ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն նոր խորհրդարանում կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ, «Դաշնակցությունը»՝ 7 մանդատ։

ՀՀԿ կազմում նոր խորհրդարանում են հայտնվել ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչ՝ եզդի, ասորի և քուրդ, «Ծառուկյան» դաշինքի կազմում՝ մեկ ներկայացուցիչ՝ ռուս։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ