Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը շնորհավորել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը

Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը  շնորհավորել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը
10.04.2017 | 12:01

Ապրիլի 6-9-ը Լվով քաղաքում անցկացվել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (DEMYC) խորհրդի հանդիպումը, որին ներկա է եղել նաև DEMYC փոխնախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը: Ծրագիրը կրել է «Անդրսահմանային համագործակցություն. Եվրոպայի ընդլայնման հեռանկարները» խորագիրը:

Հանդիպման ընթացքում Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը շնորհավորել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը՝ վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ:

Ծրագրի շրջանակներում քննարկումներ են եղել «ՈՒկրաինան արևելքի և արևմուտքի խաչմերուկում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, ինչպես նաև երիտասարդների համար անդրսահմանային համագործակցության հնարավորությունների և Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ