ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են տարբեր կերպ կառուցվել: Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Մաքմասթերը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են ցանկացած լինել՝ «կախված Մոսկվայի ցանկությունից»:
«Նրանք ուզում են, որ դրանք լինեն մրցակցության և պոտենցիալ հակամարտության մասով հարաբերություններ: Չեմ կարծում, որ դա ռուսական շահերից է բխում: Կամ նրանք ուզում են, որ դրանք լինեն հարաբերություններ, որոնցում մենք կարող ենք փոխադարձ շահերից բխող համագործակցության ոլորտներ գտնել»,- հայտարարել է նա: