Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Վարդենյաց լեռնանցքում, Բերդ- Ճամբարակ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց կա:
Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: